Արցախի անմշակ հողերը բերք կտան. տեսանյութ
Դժվարանցանելի այս ճանապարհն ավելի բանուկ է դառնալու, շուշեցիներին դեպի մշակելի հողատարածք է տանելու: Քիրս լեռան ստորոտում` ծովից 1900 մ բարձրության վրա, մշակելու են կարտոֆիլ: Առաջարկն ու աջակցությունը գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամինն է:
Գյուղատնտեսական նշանակության հողերը Շուշիում քիչ են, յուրաքանչյուր մետրն անտեսել չեն կարող: Քիրսի ստորոտում ցանքատարածություն հիմնելն էլ իր դժվարությունն ունի: Տասնամյակներ շարունակ հողն անմշակ է եղել:
Ծրագիրը փորձնական է, 6 հեկտար է հերկվել: Առաջին փուլի հաջողության դեպքում կարտոֆիլի ցանքսերը 10 հեկտարի կհասցնեն: Առաջին տարվա համար 120-140 տոննա բերքի ակնկալիք ունեն:
Քիրսի ստորոտում աճած կարտոֆիլը կդառնա Արցախում մշակված սերմնացուի առաջին խմբաքանակը: Մինչև հիմա սերմնացուն ներմուծվել է: Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի փորձնական այս ծրագիրը նաև աշխատատեղեր է ապահովելու: Սկզբում 5-6 բանվոր կաշխատի, իսկ ցանաքատարածություններն ավելանալու դեպքում` կբացվի 20-25 նոր աշխատեղ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28111]armnewstv.am[/url]