Ռուսաստանում մահացել է «օրենքով գող» Լյոխա Զլակը
Ինչպես հաղորդում է «Преступная Россия»-ն Ռոստովի շրջանում մահացել է 33-ամյա «օրենքով գող» Ալեքսանդր Զլակոմանովը, ով քրեական աշխարհում հայտնի է Լյոխա Զլակ մականվամբ:
Ըստ աղբյուրի «օրենքով գոի» սևացած մարմինը առավոտյան հայտնաբերել է նրա կինը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ քրեական հեղինակության մահվան պատճառ է դարձել մետադոն տեսակի թմրանյութի չարաշահումը, որը հանգեցրել է սրտի անբավարարության:
Նշենք որ Ալեքսանդր Զլոկամանովը համարվում է 2012 թվականին Դուբայում տեղի ունեցած գողական մեծ հավաքի ժամանակ կնքված 16 «օրենքով գող»-երից մեկը: