1382 դիտում
14:15 18-05-2014
Վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը շնորհավորել է ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պիեռ Անդրեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորին անաչառ եւ արդյունավետ աշխատանքի համար` ամենայն բարիք մաղթելով նրան:
Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է Մինսկի խմբի շրջանակներում դրա խաղաղ կարգավորմանը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են եւ վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է:
Անդրադարձ է կատարվել նաեւ սահմաններում տիրող իրավիճակին եւ տարածաշրջանային գործընթացներին:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
4024 դիտում
09:41 20-09-2017
Վերադարձ անցյալին չկա՝ թե՛ Արցախի սահմանների և թե՛ կարգավիճակի առումով. Դավիթ Բաբայան. «Ժողովուրդ»
2302 դիտում
10:44 30-06-2021
Հետո էլ ասում են՝ անցյալին վերադարձ չկա․ «Առավոտ»
1937 դիտում
16:30 17-09-2020
Պարեն և գյուղատնտեսություն. վերադարձ նախկինից ավելի լավ կարգավիճակի նոր ծրագիր՝ Covid-19-ի հետևանքների դեմ
Այս բաժնից
2198 դիտում
12:22 16-09-2024
Նոր հնարավորություններ՝ Ամիօ բանկի հաճախորդների համար
574 դիտում
09:48 16-09-2024
Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին․ բնակելի տներ ու ավտոմեքենաներ են վնասվել
1912 դիտում
23:35 15-09-2024
Թրամփի դեմ հերթական մահափորձն է իրականացվել