Սերբիան օգնություն է խնդրում
                        Սերբիայի իշխանությունները ջրհեղեղի հասցրած վնասները չեզոքացնելու համար հումանիտար օգնություն տրամադրելու խնդրանքով դիմել են Ռուսաստանին և Եվրոպական խորհրդին, հաղորդում է «Ռիա Նովոստին»: 
Սերբիան օգնության համար դիմել է նաև Սլովենիայի կառավարությանը:
Նշվում է, որ ջրհեղեղի հետևանքով մահացել է 5 մարդ, ավելի քան 700-ը տարհանվել են: Այս պահին Սերբիայում 100 հազար տնտեսություն հոսանքազրկվել է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

