211652_close_icon
views-count1291 դիտում article-date 18:08 15-05-2014

Բակո Սահակյանը Շուշիում հանդիպել է Արցախի գրողների միության անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել ԼՂՀ գրողների միության մի խումբ անդամների հետ` կազմակերպության ղեկավար Վարդան Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում գրականության զարգացմանը եւ մշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը բարձր է գնահատել գրողների դերը երկրի զարգացման եւ ազգային արժեքների պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում` հավելելով, որ գրողների միության հիմնախնդիրներն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում:

Նմանատիպ նյութեր