211652_close_icon
views-count1476 դիտում article-date 14:52 13-05-2014

Սոմալիում մեքենայի պայթյունի հետևանքով գրանցվել է 19 զոհ

Սոմալիի հարավային շրջանի Բայդոա քաղաքում մայիսի 12֊ին ահաբեկչության հետևանքով գրանցված զոհերի թիվն հասել է 19֊ի։ Այս մասին հայտնում է Աֆրիկյան միության ներկայացուցիչը։ «Ականապատ մեքենայի պայթյունը 19 անմեղ մարդու կյանք է խլել։ Այս հարձակումը բացահայտում է թշնամու կործանարար բնույթը, ով անմեղ մարդկանց որսի է դուրս գալիս»,֊ հայտարարել է նա։ Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ մայրաքաղաք Մոգադիշոյից 250 կմ հեռու գտնվող քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 20֊ը վիրավոր են։

Նմանատիպ նյութեր