Կուտակային կենսաթոշակային համակարգի նախագիծը ԱԺ-ում ընդունվեց
68 կողմ, 12 դեմ և 36 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը ձեռնպահ քվեարկեց և նշեց, որ սա կիսատ քայլ է և սեպտեմբերին 2 քայլ ետ է դառնալու: ՀԱԿ-ի մյուս պատգամավորները եւ «Ժառանգությունը» դեմ քվեարկեցին նախագծին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն էլ ասացին, որ իրենք ձեռնպահ են քվեարկում: ՕԵԿ-ը նույնպես ձեռնպահ քվեարկեց նախագծին։