211652_close_icon

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆրանսուա Օլանդը պարգևատրվել է Փառքի շքանշանով

views-count1503 դիտում article-date 13:35 13-05-2014
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ. Հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համագործակցության խորացման և ընդլայնման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա ՕԼԱՆԴԻՆ պարգևատրել Փառքի շքանշանով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Սերժ Սարգսյան

Նմանատիպ նյութեր