Մոսկվայում հայրը պատուհանից դուրս է նետել աղջկան
Ռուսաստանի հարավային շրջանում հայրն իր 16֊ամյա աղջկան պատուհանից դուրս է շրտել, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին ITAR-TASS գործակալությանը հայտնել է ոստիկանության աղբյուրը։
Աղջիկը տեղում մահացել է, իսկ նրա հորը տեղափոխել են հիվանդանոց։
Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությունում պատահարը հաստատել են, սակայն դեպքի մանրամասների մասին տվյալներ չեն հայտնել։