211652_close_icon
views-count14917 դիտում article-date 13:33 12-05-2014

Տավուշի մարզում 33-ամյա ամուսինը խեղդամահ է արել իր 31-ամյա կնոջը

Այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 09:00-ի սահմաններում Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Մերուժան Հարությունյանը իր տան ննջասենյակում խեղդամահ է արել իր կնոջը՝ 31-ամյա Հերմինե Չիլինգարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ՝ Մ. Հարությունյանին հայտնաբերելու ուղությամբ: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Մանրամասները՝ քիչ ուշ:

Նմանատիպ նյութեր