Հունաստանում երկրաշարժ է գրանցվել
Հունաստանի հյուսիս֊արևմտյան հատվածում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Աթենքի Երկրաբանական ինստիտուտը։
Ըստ հաղորդած տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Իգումենիցա քաղաքից 32 կմ դեպի հյուսիս, իսկ Աթենքից 359 կմ դեպի հյուսիս֊արևմուտք։ Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի ցնցումները զգացվել են Էպիր շրջանի հյուսիսարևելյան ողջ հատվածում։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։