ԵՄ-ն չի ճանաչում Դոնբասսում անցկացվող հանրաքվեի արդյունքները
Եվրամիությունը չի ճանաչում Դոնբասսում անցկացվող ինքնորոշման հանրաքվեի արդյունքները, հայտարարել է ԵՄ կոմիսրի մամլո խոսնակ Մայա Կոչիյանչին:
«այսպես ասած հանրաքվեն Դոնեցկում և Լուգանսկում համարվում է անօրինական և մենք չենք ճանաչում արդյունքները: Հանրաքվեի կազմակերպիչները չունեն դեմոկրատական լեգիտիմություն»,- նրա խոսքերն է փոխանցում Reuters-ը:
Նա նաև հայտնել է որ հանրաքվեն ժնեվյան համաձայնագրի խախտում է, որն ընդունել էին Ուկրաինան, Ռուսաստանը, Եմ-ը և ԱՄՆ-ն: