Ֆրանսիան և Գերմանիան Մոսկվային խորհուրդ են տալիս հեռու մնալ Կիևից
Գերմանիան և Ֆրանսիան նախազգուշացրել են Ռուսաստանին, որ եթե Ուկրաինայում նախատեսված մոտակա նախագահական ընտրությունները ձախողվեն, իրենք համապատասխան միջոցներ կձեռնարկեն:
Այս մասին ասել են Ֆրանսիայի նախագահ Օլանդը և Գերմանիայի կանցլեր Մերգելը:
ԵՄ-ն պատրաստ է ընդունել նոր պատժամիջոցներ Մոսկվայի դեմ, եթե Ռուսաստանը փորձի միջամտել ուկրաինական ընտրությունների ընթացքին:
Մերկելը և Օլանդը կոչ են արել Ռուսաստանին նշանակալի կրճատումներ անել ՈՒկրինայի սահմանին իր ռազմական ներկայությունը: