Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս՝ հեռու մնացեք դպրոցների թեմայից. նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նորահայտ և ոչ այնքան նորահայտ գործիչներին կարծես խորհուրդ են տվել անդրադառնալ դպրոցներին՝ որպես քաղաքական միավոր շահելու հարմար թիրախ: Ով որ խորհուրդ է տվել, առերևույթ տեղեկացվածության, իմացության և հիշողության հետ լուրջ խնդիրներ ունի:
Աշակերտի թվով ֆինանսավորվող դպրոցների հրամանը վերցրել են, դրանում ընդգրկված դպրոցների թիվը, ընդ որում, նույնիսկ դա էլ նորմալ չճշտելով, դարձրել դրոշակ ու պնդում են, թե այդ դպրոցները 2026 թվականի սեպտեմբերի 1-ից փակվելու են: Ամոթ է, ակնհայտ սուտ եք ասում:
Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս. հեռու մնացեք դպրոցների թեմայից: Դպրոցների մասով չեք գտնի որևէ ուղղություն, որտեղ կառավարությունը առաջընթաց չի գրանցել վերջին տարիներին: Ընդ որում, նշանակալի ու էական առաջընթաց:
Դպրոցների պահպանման ծախսերը շարունակաբար ավելանում են. շուրջ 130 մլրդ դրամ ուղղվում է միայն այս նպատակին, 2018-ի համեմատ՝ շուրջ 57 տոկոսով ավել։
Միայն անցյալ տարի միաժամանակ շինարարության տարբեր փուլերում է եղել ավելի քան 320 դպրոց, դրանցից ավելի քան 100-ն արդեն ավարտված է, մյուսները կավարտենք առաջիկայում։ Երբեք այս ծավալի դպրոցաշինություն մեր երկրում չի եղել՝ անկախությունից ի վեր։
Ուսուցիչների վարձատրության հավելյալ հինգ ծրագրերին նախորդ տարի ավելի քան 15 մլրդ դրամ ենք հատկացրել՝ 65 անգամ ավել, քան 2018-ին, երբ միայն մի ծրագիր կար՝ 263 մլն դրամ ծավալով։
2024-2025 ուսումնական տարում 4000 նոր ուսուցիչ է դպրոց մուտք գործել, որոնց շուրջ 80 տոկոսը՝ մինչև 45 տարեկան անձինք, կեսից ավելին՝ գյուղական դպրոցներում։
Ավելին, գյուղական մինչև 100 սովորող ունեցող ուսուցիչների համար առանձին հավելավճար ենք ներդրել, որից օգտվում է ավելի քան 3100 ուսուցիչ։
Գյուղական փոքր դպրոցներին պատշաճ ֆինանսավորում ենք հատկացրել, որ տարբեր տարիքային դասարանների երեխաների հետ միաժամանակ, օրինակ, մաթեմատիկա չպարապեն, ամեն տարիք իր առանձին ծրագրով սովորի։ Դպրոցների ֆինանսավորման փոփոխությամբ բոլոր միջնակարգ դպրոցներին հնարավորություն ենք տվել, որ ավագ դասարանների երեխաները իրենց մասնագիտական կողմնորոշմամբ առարկաները խորացված սովորեն։
Ու հիմա ունենք դեպքեր, երբ, օրինակ, դպրոցում մի երեխայի համար խորացված քիմիա ու կենսաբանություն ենք դասավանդում, ու դա անում ենք, որովհետև այդ երեխան ուզում է բժիշկ դառնալ ու իր բնակության վայրը չպիտի սահմանափակի իր երազանքներն ու նպատակները, ու սա է պետության պատասխանատվությունը. մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում յուրաքանչյուր երեխայի հասանելի դարձնել որակյալ կրթությունը։ Որ լավ կրթության համար մարդիկ բնակության վայր ու տեղ չփոխեն, մնան իրենց տներում և իրենց երեխաները ստանան նույն հնարավորությունը. գնան լավ դպրոց՝ հագեցած լավագույն պայմաններով ու միջավայրով, շփվեն հասակակիցների հետ, զարգացնեն իրենց նախասիրությունները, դառնան մրցունակ քաղաքացի, լավ սովորեն, որ լավ ապրեն։
Ու եթե ոմանց թվում է, թե իրենց ստերով որակյալ կրթության հասանելիության մեր հանձնառությունը շեղելու են, չարաչար սխալվում են։ Պատրաստ եմ յուրաքանչյուր բանավեճի, յուրաքանչյուր հարթակում, յուրաքանչյուրի հետ՝ ցույց տալու, որ ձեր արածը բարոյական չի։
Երեխաների ճակատագրի վրա մի խաղացեք։ Հասկանում եմ, որ ձեր երեխաները չեն, տարիներով բարեգործության լավ մատերիալ եք միայն դիտարկել, հիմա ինչի պիտի այլ կերպ վարվեք որ։
Վստահ եմ՝ մենակ ես չեմ, որ դա հասկանում եմ»։