Իրաքում առևանգել և գնդակահարել են 20 զինվորականի
Ահաբեկիչներն Իրաքում հարձակվել են ռազմական բազայի վրա և առևանգել 20 զինվորականի, իսկ հետո գնդակահարել են նրանց, հաղորդում է Agence France-Presse-ը հղում անելով տեղի իրավապահ կազմակերպություններին:
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Իսկ կեսօրին հայտնաբերվել է նրանց դիերը:
Նշենք նաև, որ Իրաքյան Էլ-Ֆալուդժա քաղաքի վրա հարձակման հետևանքով մահացել է 11 մարդ:


