Էրդողանը Թուրքիայի փաստաբանների կոլեգիայի նիստում սկանդալ է բարձրացրել և նախագահ Գյուլի հետ լքել դահլիճը. տեսանյութ
Այսօր Թուրքիայի Փաստաբանների կոլեգիայի նիստի ժամանակ, որին ներկա են եղել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սկանդալ է տեղի ունեցել: Էրդողանը չի կարողացել զսպել վրդովմունքը և ցուցադրաբար լքել է նիստերի դահլիճը: Նրան է հետևել և նախագահ Գյուլը: Նիստը նվիրված էր նախագահի պաշտոնում Էրդողանի թեկնածության առաջադրման իրավական հնարավորություններին:
Սկզբում Էրդողանը հանգիստ լսել է Կոլեգիայի նախագահ Մեթթին Ֆեյզիօղլուին, այնուհետ միանգամից սկսել է բղավել՝ «Սու՛տ ես ասում», իսկ Ֆեյզիօղլուն հանգիստ պատասխանել է. «Ես ի՞նչ այն չասացի»:
Էրդողանը վերջինիս չի լսել և հայտարարել է, թե նրա ելույթը քաղաքականացված է և Գյուլի հետ միասին լքել են դահլիճը: