Բելգիայում կարապին փրկած ջրասուզակներ են մահացել
Բելգիայում 2 ջրասուզակներ են մահացել կարապին գետի վտանգավոր հատվածից դուրս բերելու ժամանակ ։ Այս մասին հայտնում է BBC լրատվականը։
Փրկարարական ուղղաթիռը նրանց տեղափոխել է տեղի հիվանդանոց, որտեղ նրանք մահացել են:
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել Լեժ քաղաքում: Ջրասուզակները ժամանել էին Ուրտ գետի մոտ՝ տեղի բնակչի կողմից ստացած զանգից հետո, ով նկատել էր, թե ինչպես է հոսանքը քշել թուլացած կարապին:
Ներկայումս հայտնի չէ, թե որն է եղել ջրասուզակների մահվան պատճառը: Գետը հարուստ է ստորջրյա հոսանքներով ու ջրապտույտներով:
Ըստ փրկարարների խոսքերի՝ կարապին հաջողվել է փրկել: