Սիրիացի ապստամբները ԱՄՆ-ից հակատանկային զենք են ստանում
ԱՄՆ֊ը Սիրիայի ապստամբներին հակատանկային հրթիռային համալիրներ է փոխանցում պիլոտային ծրագրի շրջանակներում ապստամբ ուժերի աջակցության համար։ Այս մասին հայտնում է USA Today պարբերականը։
«Նախ նրանք կփորձարկեն դրանք, ապա նոր կտեսնեն, ինչպես գործը կընթանա»,֊ պարբերականին պատմել է ամերիկյան կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան։
Ինչպես նշվում է, հակատանկային հրթիռային համալիրները համարվում են բարդ կիրառելի զենքի տեսակ։