ԻՊ-ը կիրառում է ԱՄՆ-ի դաշնակիցների համար նախատեսված զենք. սիրիացի գեներալ
Սիրիայում ծայրահեղականների ձեռքն է ընկնում մեծ թվով զենք, որը նախատեսված է ԱՄՆ-ի դաշնակիցների համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է սիրիացի գեներալ Ալի-Ալին, հաղորդում է ria.ru-ն։
Գեներալի տվյալներով՝ զենքի մեծ մասը, որը հասնում է «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին, գնում են ամերիկյան Chemring և Orbital ATK ձեռնարկությունները, ինչն էլ իրականացվում է Պենտագոնի պետական ծրագրի շրջանակներում։
Ալի-Ալին նշել է, որ զենքը տեղափոխվում է Մերձավոր Արևելք ծովային ճանապարհով և հասնում Սիրիա սահմանային այն կետերով, որոնք չեն վերահսկվում կառավարական զորքերի կողմից։