slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Կոտայքի մարզում ավտոմեքենան 250 մետր գահավիժել է ձորը. բարեբախտաբար վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Կոտայքի մարզում ավտոմեքենան 250 մետր գահավիժել է ձորը. բարեբախտաբար վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count9013 դիտում article-date 22:10 09-05-2014
Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, «ՎԱԶ 21011» (Ջորի) մակնիշի 68 ԼՏ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 250 մետր գահավիժել ձորը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով ինքնուրույն է դուրս եկել ավտոմեքենայից, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով վնասվել է նաև ճանապարհով անցնող գազատար խողովակը, որից ուժեղ գազի արտահոսք էր սկսվել և այն վերացնելու համար ժամանել էին Կոտայքի գազի ծառայության աշխատակիցները: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր