1711 դիտում
16:03 09-05-2014
Մեր մերձավորներին ցավեցնելու, նեղացնելու ենք, բայց գնալու ենք այդ քայլին. Հովիկ Աբրահամյան
Մեր շատ-շատ մերձավորներին փորձելու ենք ցավեցնել, նեղացնել, բայց գնալու ենք այդ քայլին, այլընտրանք չունենք: Սա պետք է հասկանան բոլորը, նաև իմ մերձավորները: Ես ինձնից եմ սկսելու, և սա ինձ համար սկզբունքային է լինելու: Հաղթանակի օրը ես այս «մեսիջը» հղում եմ առաջինը հենց ի՛մ մերձավորներին: Այս մասին այսօր «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, տնտեսական ոլորտում ունենք մեծ խնդիր, հետեւաբար տնտեսական աճը մեր կառավարության համար պետք է լինի առաջնային: «Տնտեսական ոլորտում մենք անելիքներ շատ ունենք: Օրինակ, ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի ստեղծենք հավասար դաշտ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր գործարար հասկանա և տեսնի, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են»,- ավելացրեց վարչապետը:
Նա նաև նշեց, որ կառավարության ծրագրում իրականացվող փոփոխությունները չեն լինելու ինքնանպատակ եւ խոստանալու են այն, ինչ կարողանալու են կատարել: «Կառավարության առջև խնդիր է դրվելու, որ նախանշված ծրագրերը պետք է իրականացվեն: Ով դա չարեց, ճանապարհից հետ է դարձվելու: Մենք այսօր այլևս դանդաղելու հնարավորություն չունենք»,- ավելացրեց Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե նոր կառավարությունում հիմնականում Ռոբերտ Քոչարյանի կադրերն են, վարչապետն ասաց. «Դա ի՞նչ գնահատական է՝ «Քոչարյանի կադր», «Սերժ Սարգսյանի» կամ «Լևոն Տեր- Պետրոսյանի» կադրեր: Կառավարության ձևավորման ժամանակ ինձ համար եղել է հստակ մի սկզբունք՝ բոլորը պետք է լինեն փորձառու: Նրանց ժողովրդին աջակցելու հնարավորություն է տրվել, եթե չկարողանան, մեր ճանապարհները բաժանվելու են, ոչ մեկի հետ ես պայմանագիր չունեմ, ով իր անձնական շահը կհետապնդի: Կրկնում եմ՝ մեր ճանապարհները բաժանվում են»:
Նմանատիպ նյութեր
2639 դիտում
19:15 07-05-2015
Վիճաբանություն` քրոջը նեղացնելու համար, ինչն ավարտվել է դանակահարությամբ
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
799 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»