2669 դիտում
19:15 07-05-2015
Վիճաբանություն` քրոջը նեղացնելու համար, ինչն ավարտվել է դանակահարությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասների դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել են դանակահարության հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ դպրոցում սովորող իր քրոջը վիրավորելու հարցի շուրջ անչափահաս Ն.Ադամյանը 2014 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Վանաձորի թիվ 24 դպրոցի ետնամասում վիճաբանության մեջ է մտել նույն դպրոցի 12-րդ դասարանում սովորող աշակերտներից մեկի հետ։ Վիճաբանությանը միջամտել են վերջինիս համադասարանցիները՝ Տ. Գևորգյանը և Ռ. Պետրոսյանը։ Ն.Ադամյանն իր մոտ գտնվող դանակով հարվածել է վիճաբանությանը միջամտած աշակերտներին, որի հետեւանքով Տ. Գևորգյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին պատճառվել է ծանր մարմնական վնասվածք։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
2015 թվականի մայիսի 4-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4890 դիտում
17:21 18-03-2016
Քրոջը նեղացնելու համար Արսենն ինչպե՞ս է պատժել նրա ամուսնուն
1978 դիտում
17:53 25-11-2014
Հեռախոսային հաղորդագրություն ուղարկելը դարձել է վիճաբանության պատճառ, ինչն ավարտվել է դանակահարությամբ
Այս բաժնից
382 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
796 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
688 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը