Լուգանսկում 2 դի է հայտնաբերվել
Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի ոստիկանները «Должанский» սահմանակետի մոտ 2 դի են հայտնաբերել, որոնցից մեկը կին է։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Միջադեպի վայրում հայտնաբերվել է փամփուշտների հետքերով 2 մեքենա։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, որը տեղի է ունեցել Ռուսաստանի սահմանից 10 կմ հեռավորության վրա։