211652_close_icon
views-count2053 դիտում article-date 10:44 09-05-2014

Հայաստանին բնապահպանական նոր աղետ է սպառնում․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությանը սպառնում է բնապահպանական նոր աղետ։ Եթե նախկինում աղետը համատարած բնույթ էր կրում, ապա այժմ էկոլոգիական խնդիրները բևեռվելու են մի մարզում՝ Կոտայքում։ Պատճառն այն է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։ Որոշումը կայացվել է գործադիրի՝ մայիսի 8-ի նիստի ընթացքում։ Հավելենք, որ Կոտայքի մարզպետը մինչև այս պահը Կավալենկո Շահգալդյանն էր, որը կառավարության մեկ այլ որոշմամբ ազատվեց այդ պաշտոնից։ Դեռևս այս տարվա սկզբին Արամ Հարությունյանը հայտարարել էր, որ տարվա գերակա խնդիրներն են՝ Սևանա լճում էնդեմիկ ձկնաեսակների պոպուլյացիայի համալրումն ու Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագրի իրականացումը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր