Քաղաքական համագործակցությունն ԱՄՆ-ի և Ռուսաստան միջև շարունակվում է. Նուլանդ
Քաղաքական համագործակցությունն ԱՄՆ-ի և Ռուսաստան միջև շարունակվում է, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ը պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին տեղակալ Վիկտորյա Նուլանդը:
«Մենք կրճատել ենք երկկողմ տնտեսական համագործակցությունը Ռուսասատնի հետ, ռազմական համագործակցությունը, բայց ինչ վերաբերվում է բոլոր գլոբալ հարցերում՝ մասնավորապես Իրանի, Սիրիայի, մենք հիմնականում պահել ենք այդ պայմանավորվածությունները:Այնպես, որ համագործակցությունը հիմնականում շարունակվում է»,-ասել է Նուլանդը:
ԱՄՆ-ը, ԵՄ-ն և մի շարք համակգործակցող պետություններ Ռուսաստանի նկատմամաբ պատժամիջոցներ էին սահմանել Ղրիմի վերջինիս միացումից հետո: Ամն-ն նաև հայտարարել էր Ռուսասատնի հետ մի շարք առևտրային պայմանավորվածությունների սառեցման և ռազմական համագործակցության ծրագրերի չեղարկման մասին: