Սամվել Ալեքսանյանը «գողական» է գնում. Մանվել Գրիգորյան
Ինչպես արդեն նշել էինք, Երկրապահ կամավորների միությունն այսօր տոնում է իր 21-ամյակը: Վաղ առավոտից Եռաբլուրը մարդաշատ էր: Հյուրերը հերթով գալիս, շնորհավորում եւ ողջագուրվում էին ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ:
Վաղ առավոտից Եռաբլուրում էր նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ավելի ուշ Եռաբլուր այցելեց եւ Մանվել Գրիգորյանին շնորհավորեց սիրված դերասան Հարություն Մովսիսյանը:
Մանվել Գրիգորյանը նկատեց, որ նրա հագուստին փակցված չէ ԵԿՄ-ի կրծքանշանը և կատակեց. «Ինչու՞ ԵԿՄ-ի կրծքանշանը չես ամրացրել: Սամոն գողական ա գնում, չի խփում: Դու ինչի՞ չես խփում»:
Ավելի ուշ Սամվել Ալեքսանյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը «գողական» չի գնում եւ «գողական» դառնալու ցանկություն չունի, սակայն չկարողացավ նշել, թե ինչու չի օգտագործում ԵԿՄ կրծքանշանը: