211652_close_icon
views-count2641 դիտում article-date 12:18 08-05-2014

Ռուսաստանում ադրբեջանցին կրակ է բացել ոստիկանների վրա և պատանդ վերցրել մի ամբողջ ընտանիքի

Ադրբեջանի քաղաքացի Աբդուլլահ Մագոմեդալիևը ՌԴ Նիժնևարտովսկի քաղաքում հրազենային կրակ է բացել ոստիկանության 2 աշխատակիցների վրա, այնուհետ թաքնվել բնակելի շենքերից մեկի մուտքում և տեղի բնակիչներից մի քանիսին պատանդ վերցրել: Փաստաթուղթ ցույց տալու խնդրանքին 2 կասկածյալներից մեկը հանել էր ատրճանակը և կրակել իրավապահներից մեկի կրծքավանդակին, այնուհետ նրանք դիմել էին փախուստի: Նրանցից մեկին իրավապահները բռնել են փողոցում, իսկ 2-րդ կասկածյալը՝ Աբդուլլահ Մագոմեդալիևը, վազել է դեպի բնակելի շենքի մուտքերից մեկը և փորձել բարձրանալ տանիք, սակայն տանիքի դուռը փակ է եղել: Նա ներխուժել է բնակարաններից մեկը, որտեղ այդ պահին գտնվում էին 2 տարեց ամուսիններ, երիտասարդ մի կին, նրանց դուստրը և նորածին մի երեխա: Մագոմեդալիևը ձերբակալվել է: Նախնական տվյալների համաձայն՝ պատանդ վերցված ընտանիքի անդամները չեն տուժել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր