211652_close_icon
views-count1117 դիտում article-date 16:18 07-05-2014

Նռնակ և պայթուցիչ` Երևանի Մաշտոցի պողոտայի գետնանցումում

Մայիսի 6-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի անցումի տակ զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը Մաշտոցի պողոտայի թիվ 24/7 հասցեում գտնվող գետնանցումում հայտնաբերել է թղթի մեջ փաթաթված «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և 1 պայթուցիչ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր