211652_close_icon

Պայթյուն՝ Ֆիլիպինների ռազմական պահեստում․ տուժել է 24 մարդ

views-count1777 դիտում article-date 14:06 07-05-2014
Ֆիլիպինների մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Թագիգ քաղաքի ռազմական պահեստում պայթյուն է որոտացել, որի հետևանքով տուժել է 24 մարդ։ Պայթյունից հետո պահեստի տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։ Ըստ բանակի ներկայացուցիչ Նոել Դեյտոյատոյի խոսքերի՝ ներկայումս պարզվում են հրդեհի և պայթյունի պատճառները։ Վիրավոր զինվորներն ու հրշեջները տեղափոխվել են հիվանդանոց։

Նմանատիպ նյութեր