Ռուսաստանը հենց այնպես ոչ մի փաստաթուղթ չի ստորագրում. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհուրդ է տվել Ուկրաինայի իշխանություններին Մոսկվայի հետ ցանկացած փաստաթուղթ ստորագրելու դեպքում լինել չափազանց ուշադիր և զգոն: Այս մասին նա հայտարարել է «Шустер LIVE»-ի եթերում:
«Ամեն անգամ, երբ մենք Ռուսաստանի հետ համաձայնագիր ենք ստորագրել, նրանք պատերազմ են սկսել: 2008 թվականին եկավ Սարկոզին: Մենք հրադադարի մասին պայմանագիր կնքեցինք, և նա (Ռուսաստանը) զավթեց Վրաստանի 2 շրջաններ: Մենք հետ քաշեցինք զորքերը: Ինչու՞. կատարեցինք Սարկոզիի և Մեդվեդևի կողմից ստորագրված համաձայնագիրը»,-ասել է Սաակաշվիլին:
Վերջինս նշել է, որ նմանատիպ բանակցություններում հարկավոր է զգուշություն ցուցաբերել, քանի որ ամեն անգամ Մոսկվան համաձանագրեր ստորագրելուց հետո կիրառում է միջազգային գործիքներ:
«Ռուսաստանը հենց այնպես ոչինչ չի ստորագրում: Յուրաքանչյուր ստորագրման հետևում միշտ ինչ-որ բան կա»,-ասել է Սաակաշվիլին: