211652_close_icon
views-count1166 դիտում article-date 12:19 07-05-2014

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Համիդ Քարզային՝ Աֆղանստանի Բադախշան նահանգում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Նախագահ Քարզային և բարեկամ աֆղան ժողովրդին հղած հեռագրում Սերժ Սարգսյանն անկեղծ ցավակցության հետ միասին տոկունություն և ոգու արիություն է մաղթել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նմանատիպ նյութեր