211652_close_icon
views-count3672 դիտում article-date 17:36 05-05-2014

«Արմենիայի» աշխատողները չեն հեռացվել, որոշման կայացման հարցում էլ որևէ ճնշում չի եղել. Գագիկ Մկրտչյան. Tert.am

«Արմենիա» հեռուստաալիքի լրատվական ծառայության տնօրեն Գագիկ Մկրտչյանը [url=http://www.tert.am/am/news/2014/05/05/gagik-mkrtchyan/]Tert.am[/url]–ի հետ զրույցում անդրադարձավ հեռուստաալիքի երկու աշխատակիցներին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը սխալ գրելու պատճառով աշխատանքից ազատելու մասին մամուլի հրապարակումներին՝ նշելով, որ «Արմենիա» հեռուստաալիքի աշխատակիցները ոչ թե ազատվել են աշխատանքից, այլ այսուհետ կաշխատեն «Ժամը» լրատվական կիրակնօրյա թողարկման խմբագրակազմում։ Նա նաև նշեց, որ որևէ ճնշում այդ որոշումը կայացնելու հարցում չի եղել։ «Այո՛, անփույթ աշխատանքի պատճառով «Ժամը» լրատվականի լրագրողն ու մոնտաժողը ազատվել են աշխատանքից: Հաստատում եմ նախապես հայտարարածս, քանի որ երկրի թիվ մեկ վարկանիշը ունեցող լրատվական ծառայությանը հարիր չէ որևէ տառասխալ, ու միաժամանակ հարկ եմ համարում պարզաբանել, որ ազատումը չի ենթադրում մարդուն գործից զրկել, այլ տեղափոխության այլ` ավելի քիչ ծանրաբեռնվածություն ունեցող աշխատանքի»,– ասաց նա: «Բացեմ փակագծերը` նրանք այսուհետ կաշխատեն «Ժամը» լրատվական կիրակնօրյա թողարկման վրա. այստեղ ձևավորվում է նոր թիմ, ինչն էլ ենթադրում է աշխատանքային ծանրաբեռնվածության այլ ռեժիմ: Իսկ վրիպակի համար նույն անձանց նաև հայտարարվել է նկատողություն»: Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.tert.am/am/news/2014/05/05/gagik-mkrtchyan/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր