Անտառային հրդեհներ՝ ԱՄՆ֊ում․ ոչնչացվել է մի քանի 10֊նյակ տուն
ԱՄՆ֊ի Օկլահոմա նահանգի տարածքում անտառային հրդեհների մի քանի օջախներ են մոլգնում, որոնց պատճառով արդեն ոչնչացրվել են մի քանի տասնյակ տներ: Ներկայումս հրդեհն ընդգրկել է ավելի քան 1500 հա անտառ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ամենախոշոր հրդեհը գրանցվել է Գաթրի քաղաքի մոտակայքում։ Ուժեղ քամու պատճառով հրդեհը մեծ արագությամբ է տարածվում։
«Մեզ դեռ չի հաջողվում կրակը մարել։ Իրավիճակը բարդացնում է այն, որ այդ շրջաններում մեծ քանակությամբ մայրիներ են աճում։ Այդ ծառերում մեծաքանակ յուղ կա, և դրանք վառվում են լուցկու պես»,- հայտնել է շերիֆ Ռիչարդ Սթիվենսը։
Անտառային հրդեհների բռնկմանը նպաստել է վերջին օրերին Օկլահոմայում գրանցված ուժեղ շոգը։
Ըստ իշխանությունների տվյալների՝ հրդեհների հետևանքով տուժածներ չեն գրանցվել։ Օդերևութաբանների փոխանցմամբ՝ նահանգում շոգ և չորային եղանակը կպահպանվի առնվազն մի քանի օր։