ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է արգենտինահայ բարերարներին
Մայիսի 3-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է <Հայաստան> համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ Արցախ ժամանած Արգենտինայի հայկական համայնքի մի խումբ անդամների:
Ողջունելով հյուրերին` Ա. Հարությունյանը կարևորել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և Սփյուռքի մասնակցությունը Արցախի տնտեսության զարգացման գործում:
Արգենտինահայ բարերաները Արցախում իրականացվող ծրագրերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել և վարչապետին ներկայացրել Քարին տակում համայնքային կենտրոնի կառուցման և մարզադպրոցի վերանորգման իրենց մտադրության մասին:
Վարչապետը ողջունել է բարերարների նախաձեռնությունը և հաջողություններ մաղթել նրանց:
Հանդիպմանը քննարկվել են ներդրումային մի շարք ծրագրեր ևս: