6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում․ կան տուժածներ
Ճապոնիայի կենտրոնական հատվածում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչության տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի շրջանում, հիպոկենտրոնը՝ 160 կմ խորության վրա։
Հզոր երկրաշարժի հետևանքով ավելի քան 17 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Տուժածների մասին տվյալները հաղորդվել են մայրաքաղաքի շրջանից և Կանագավա պրեֆեկտուրայից։
Տոկիոյում տրանսպորտը կանոնավոր է աշխատում։ Վնասների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Երկրաշարժի հետևանքով ավտոմատ կերպով անջատվել էր մի քանի հարյուր տան գազամատակարարումը։ Այժմ իշխանություններն այն վերականգնում են։