Օդեսայի ոստիկանությունը նոր ոստիկանապետ ունի
Օդեսայի ոստիկանության նոր ղեկավար է նշանակվել գեներալ-մայոր Իվան Կատերինչուկը: Վերջինս արդեն հայտարարել է, որ ՆԳ նախարարության խնդիրը լինելու է ցուցարարների միջև նոր բախումներ և արյունահահեղություններ թույլ չտալը:
Ինչպես արդեն հայտնել էինք, Օդեսայում մայիսի 2-ին տեղի ունեցած բախումների հետևանքով 40-ից ավելի մարդ է զոհվել, իսկ մոտ 200-ը ստացել են մարմնական վնասվածքներ:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դեպքերից հեոտ այսօր առավոտյան մեկնել է Օդեսա և հանդիպել Օդեսայի թիվ 1 հիվանդանոցի բուժղեկավարության հետ՝ խոստանալով հավելյալ դեղորայք և դրամական օգնություն հատկացնել:
Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանության աշխատակիցները չեն միջամտել բախումներին, ինչի հետևանքով այդքան զոհ է գրանցվել: