Նիդեռլանդներում անցկացվել է ծաղիկների 67-րդ ավանդական փառատոնը. ֆոտոշարք
Նիդեռլանդների թագավորությունում մայիսի 3-ին անցկացվել է ծաղիկների ավանդական փառատոնը, որի գլխավոր զարդարանքները եղել են ծաղկային կոմպոզիցիաներից կազմված 20 հսկայական հարթակներ:
Հարթակները ողջ օրվա ընթացքում անցնում են 42 կիլոմետրանոց ճանապարհ՝ Նորդվեյքից մինչև Հարլեմ, որի ընթացքում հազարավոր հոլանդացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ հմայվում են ծաղկային այդ հրաշալի ստեղծագործություներով: Փառատոնը նպատակ է հետապնդում նաև ապացուցել ողջ աշխարհին, որ հոլանդացիները ծաղկային կոմպոզիցիաների պատրաստման մեծ վարպետներ են:
Միջոցառման կազմակերպիչները պնդում են, որ այս տարի նրանք օգտագործել են ավելի քան 100 մլն ծաղիկ, իսկ կոմպոզիցիաները պատրաստվել են 10,000 մարդու ձեռքերով: