Դոնեցկում կազմավորվում է հանրապետական բանակի առաջին գունդը
«Դոնեցկի ժողովրդական հանրապետության» իշխանությունները հայտարարել են հանրապետական բանակի առաջին գնդի կազմավորման մասին, հայտնում է gazeta.ru-ն:
«Ընդունվել է Դոնեցկի գունդ ստեղծելու մասին որոշում: Առայժմ գունդ ենք կազմավորում, որոշվում է նրա խնդիրը»,-այս մասին գործակալությանը հայտնել է «Արևելյան ճակատ» հասարակական-հայրենասիրական շարժման կոմիսար Նիկոլայ Սոլնցևը:
Նրա խոսքով՝ կառույցի նպատակը լինելու է տարածաշրջանի բոլոր ինքնապաշտպանական ուժերը միավորելը: Ըստ նրա՝ գնդի կազմավորման համար արդեն գրանցվել է շուրջ 1000 կամավոր, որոնցից 800-ը «Արևելյան ճակատ»-ի անդամներ են, իսկ դաշնայնացման ավելի շատ կողմնակիցներ գնդին կմիանան ավելի ուշ, քանի որ ներկա պահին այլ գործողությունների մեջ են ներգրավված:


