211652_close_icon
views-count2718 դիտում article-date 17:49 03-05-2014

Պուտինը կամ կնահանջի կամ կկորցնի ամեն ինչ. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կամ նահանջելու է կամ էլ կորցնելու է ամեն ինչ: «Ահաբեկչության դեմ հակազդեցության ներկայիս իրավիճակում Ուկրաինայի անվճռականությունը կարող է բերել էլ ավելի մեծ արյունահեղության»,-ասել է Սաակաշվիլին: Վերջինս նշել է, որ մինչ այժմ ամեն ինչ ընթացել է Պուտինի ծրագրի համաձայն. «Այնպես որ Ուկրաինայի վճռականությունը կձախողի Պուտինի ծրագիրը և կստիպի ազատ աշխարհին ավելի գործանակորեն Ուկրաինային օգնել: Նման բարձր խաղադրույքի դեպքում Պուտինը կամ կնահանջի կամ կկորցնի ամեն ինչ»: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Սլավյանսկում ուկրաինական 2 ուղղաթիռներ վայր գցվեցին, ևս 1 ուղղաթիռ գնդակոծվել էր: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր 4 զոհի մասին:

Նմանատիպ նյութեր