Հնդկաստանում միջէթնիկական բախումների ընթացքում գրանցվել է 32 զոհ
Հնդկաստանի ոստիկանությունը ևս 9 դի է հայտնաբերել Ասամ նահանգի գյուղերից մեկում, որտեղ 2 օր է, ինչ էթնիկ հողի վրա բախումներ են ընթանում։ Այս մասին հայտնում է BBC լրատվականը։
Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասնում է 32֊ի։
Անկարգությունների ենթադրյալ սադրիչները բոդոյի անջատողականներն են, ովքեր զինված հարձակումներ են գործում մուսուլմանական գյուղերի վրա։
Բոդոյի ներկայացուցիչները պայքարում են սեփական ազգային պետության ստեղծման համար՝ հաճախ բախումներ ունենալով մուսուլմանների հետ։


