6455 դիտում
12:44 03-05-2014
Կնոջը և հարսին դանակահարած Ալվարի գյուղապետը մահացավ
Երեկ՝ մայիսի 2-ին, իր կնոջը եւ հարսին դանակահարած, իսկ հետո ավտոմեքենայով ձորը գլորված Ալվար գյուղի գյուղապետ Արտավազդ Մկրտչյանը Գյումրիի բժշկական կենտրոնում մահացել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Ա. Իսահակյանը նշեց, որ Ա. Մկրտչյանը մահացել է առավոտյան: Նրա խոսքով, գյուղապետի մարմնի 97 տոկոսը այրված է եղել, ինչն անհամատեղելի էր կյանքի հետ:
Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/12947/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Ալվար գյուղում ձորն է ընկել Infiniti մակնիշի 170 ՏԼ 47 համարանիշի ավտոմեքենան և վարորդին գրեթե 90 տոկոս այրվածքներով շտապօգնության բրիգադը տեղափոխել էր Գյումրիի բժշկական կենտրոն: Արտավազդ Մկրտչյանը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150-200 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել և այն վերածվել էր մոխրակույտի:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6611 դիտում
22:10 02-05-2014
Նոր մանրամասներ Ալվարի գյուղապետի` հարսին ու կնոջը դանակահարելու ու այրվածքներ ստանալու մասին. aravot.am
Այս բաժնից
1957 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1444 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
829 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին