Կահիրեում պայթյուն է գրանցվել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մետրոյի կայարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 1 մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Պայթյունն որոտացել է Ահմադ Օրաբի մետրոյի կայարանում։ Ըստ որոշ տվյալների՝ այնտեղ մեքենայի պայթյուն էր իրականացվել։
Դեպքի մանրամասները պարզվում են։
Հիշեցնենք, որ նախօրեին քաղաքի արևելյան հատվածի Հելիոպոլիս շրջանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է և 2 ոստիկան, 4֊ը վիրավոր էին։
Բացի այդ, Էթ Թուր քաղաքի վարչական շենքի մոտ 2 մահապարտ ահաբեկիչներ պայթյուն էին իրականացրել։


