Նատալի Պոկլոնսկին նշանակվել է Ղրիմի դատախազ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Նատալի Պոկլոնսկին նշանակվել է Ղրիմի դատախազ, իսկ Իգոր Շևչենկոն՝ Սևաստոպոլի դատախազ, այս մասին տեղեկազնում է Կրեմլի կայքը:
Նշենք, որ մինչ այդ Նատալի Պոկլոնսկին և Իգոր Շևչենկոն նշված շրջանների դատախազների պաշտոնակատարներ էին:
Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան Պոկլոնսկիին շնորհել էր Ռուսաստանի դատախազի որակավորում: