Լուգանսկում ցուցարարները ազատել են դատախազության շենքը
Լուգանսկի ցուցարարները ազատել են Լուգանսկի մարզի դատախազության շենքը։ Այս մասին հատնում է УНН֊ը՝ հղում անելով մարզային դատախազության մամլո քարտուղար Մարինա Բրագինային։
Ապրիլի 29֊ին գրաված դատախազության շենքը ազատվել է իշխանությունների և ֆեդերալիզացման կողմնակիցների միջև բանակցություններից հետո։
Ներկայումս տարածքում հետաքննչական օպերատիվ խումբը զննում է իրականացնում։