Իվանիշվիլին վաճառել է Վրաստանում գործող իր ընկերություններից ևս մեկը
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վաճառել է Վրաստանում գործող իր ակտիվներից ևս մեկը՝ «Գլոբալ ԹիՎի» ընկերությունը:
Այն գնել է «Ակտիվ 2008» ընկերությունը, որը ծրագրում է նրա զարգացման համար 200,000 դոլարի ներդրում կատարել: Այս մասին հայտնել է «Գլոբալ ԹիՎի»-ի գլխավոր տնօրեն Մայա Պապալաշվիլին:
«Մենք մտադիր ենք ընդլայնել ընկերության գործունեության սահմանները և տարածաշրջանային նոր ճյուղեր բացել: Մեր ցանկությունը «Գլոբալ ԹիՎի»-ին Վրաստանի արբանյակային ալեհավաքների շուկայում առաջատար դարձնելն է»,-ասել է Պապալաշվիլին: