Թուրքիայի վարչապետն այսօր ընդունելու է հայկական պատվիրակությանը
                        Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ընդունելու է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1500]Ermenihaber.am[/url]-ը:  Թուրքական լրատվամիջոցներն այդ հանդիպմանը տվել են «անսպասելի» որակումը:
«Հայությանը ցավակցական ուղերձ հղած, Հայաստանից ևս համարձակ քայլի ակնկալիք հայտնած Էրդողանն այսօր կառավարության շենքում ընդունելու է Աթեշյանի գլխավորած հայկական պատվիրակությանը»,- գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1500]այստեղ[/url]:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

