Թուրքիայի նախագահի աշխատակազմը տեղյակ չէ, որ Օբաման չի ընդունելու Էրդողանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ադմինիստրացիան տեղյակ չէ, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի ընդունելու Էրդողանին: Այդ մասին տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Թուրքիաի նախագահի մամուլի ծառայությանը:
«Ներկա պահին մենք ոչ մի տեղեկություն չունենք այն մասին, որ հանդիպումը չեղյալ է հայտարարվելու: Երբ նման հստակեցում լինի, մենք մամուլին կիրազեկենք»,-ասել են Էրդողանիա դմինիստրացիայում:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/28/80840/]գրել [/url]էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է անձնապես հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թերթը նշել էր, որ առաջիկա օրերին Էրդողանը Վաշինգտոն է այցելելու՝ մասնակցելու համար միջուկային անվտանգության հարցով գագաթնաժողովին: Այցի շրջանակներում նա նաև ներկա է գտնվելու Մերիլենդ նահանգում Թուրքիայի ֆինանսավորմամբ կառուցված մզկիթի բացման արարողությանը:
Նաև հավելել էր, որ Էրդողանը մզկիթի հանդիսավոր բացմանը հրավիրել է Օբամային, սակայն վերջինս մերժել է հրավերը: