1721 դիտում
22:43 30-04-2014
Բակո Սահակյանը Թալիշի ազատագրումը համարել է մեր շոշափելի հաղթանակներից մեկը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին այցելել է Մարտակերտի շրջան:
Նախագահ Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ եւ մասնակցել բնակավայրի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Բակո Սահակյանը Թալիշի ազատագրումը համարել է մեր շոշափելի հաղթանակներից մեկը՝ կարեւորելով հաղթական ոգու պահպանումը, մատաղ սերնդի հայեցի դատիարակությունը եւ բոլոր նահատակների հիշատակը վառ պահելը: Երկրի ղեկավարը հայրենքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար <<Մարտական ծառայություն>> մեդալ է հանձնել մի խումբ ազատամարտիկների, որոնցից երկուսը՝ հետմահու, եւ <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալ` բարերար Բորիս Սաղաթելյանին՝ գյուղին ցուցաբերած շարունակական աջակցության համար:
Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հատվածներից մեկը եւ ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Նույն օրը ԼՂՀ Նախագահը Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է 2013թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված շրջվարչակազմի նիստին: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը եւ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Նախագահ Սահակյանը նշել է, որ Մարտակերտի շրջանի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ունի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար մեծ ներուժ, եւ այն լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք եւ տեղերում նախաձեռնողականության խթանում: Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահ Սահակյանն այցելել է նաեւ Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին:
Միջոցառումներին մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
21519 դիտում
22:08 11-06-2019
«Ջրի ուսապարկ Թալիշի դիրքապահներին» ծրագիրը հասավ իր նպատակին՝ Թալիշի դիրքապահներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1015 դիտում
23:13 07-05-2020
Մեկ տարի առաջ «Լիվերպուլը» տարավ պատմության մեծագույն հաղթանակներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7548 դիտում
18:13 20-05-2018
Բակո Սահակյանը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը
Այս բաժնից
1246 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1057 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1099 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ