Չինաստանի կայարանում պայթյուն է որոտացել
                        Չինաստանի Ուրումչի քաղաքի երկաթուղային կայարանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ֊ներին։
Նշվում է, որ պայթյունի մանրամասների և տուժածների թվի մասին հստակ տվյալներ դեռ չկան։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանական և շտապ օգնության մեքենաներ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

