Ադրբեջանում 11-ամյա տղային գտել են ծառից կախված
                        Ադրբեջանի Իմիշլինի շրջանի Գոբեկտալա գյուղում 6-րդ դասարանի աշակերտ, 11-ամյա Իսթամյալ Աբիշովին հայտնաբերել են ծառից կախված: 
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ըստ նախնական վարկածի, տղայի ինքնասպանության մեջ կասկածվում է նրա ավագ եղբայրը, ով իբրև թե բարկացրել է կրտսեր եղբորը, որից հետո վերջինս իրենց տան բակում ինքնակախաղանի միջոցով վերջ է տվել կյանքին:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

